Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » ԱՄՆ-ում առաջարկել են վռնդել Թուրքիայի դեսպանին

ԱՄՆ-ում առաջարկել են վռնդել Թուրքիայի դեսպանին

Մայիս 19, 2017 12:23 Լուրեր, Միջազգային A+ / A-

gal-john-mccain1-jpg

Ամերիկյան Morning Jor հեռուստահաղորդման ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը առաջարկել է Նահանգներից վռնդել երկրում Թուրքիայի դեսպանին՝ Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիայի ժամանակ թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված քուրդ և հայ ցուցարարների համար:

«Ես դուրս կշպրտեի թուրք դեսպանին»,- ասել է սենատորը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ սկանդալային միջադեպը:

Հիշեցնենք, որ թիկնապահները կատաղի հարձակում էին գործել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցների վրա:
Նշենք, որ ամերիկացի սենատորներն Անկարայից ներողություն էին պահանջել Վաշինգտոնում ցուցարարների հետ Թուրքիայի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցների բախման համար:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top