Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱՄՆ-ում հրապարակվել է հակահայ լոբբիստի դատավճիռը

    ԱՄՆ-ում հրապարակվել է հակահայ լոբբիստի դատավճիռը

    ԱՄՆ-ում հրապարակվել է հակահայ լոբբիստի դատավճիռը
    Փետրվար 12, 2019 18:30 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է Հայաստանում կալանավորված, այնուհետև ԱՄՆ-ին արտահանձնված, հակահայ թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզի դատավճիռը։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված էր եղել 5 մեղադրանք։ Դատավոր Թանյա Չաթկոն նրան թեև մեղավոր է ճանաչել միայն 2 մեղադրանքով, այնուամենայնիվ Օքսուզը դատարանի դահլիճից պայմանականորեն ազատ է արձակվել։

    Ըստ մեղադրանքներից մեկի՝ Օքսուզը 2013 թվականին ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում է ստացել, ինչը փորձել է թաքցնել:

    Դատարանի որոշմամբ, առաջիկա 2 տարիները նրա համար կլինեն փորձաշրջան։ Դրանից զատ, Օքսուզը պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք։ Նա պարտավորվել է նաև 100 ժամ հասարակական աշխատանք իրականացնել։ 2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել:

    Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել էր, որ Օքսուզն առնվազն մեկ տարի ազատազրկվի՝ ամերիկյան քաղաքական ինստիտուտներին վնաս հասցնելու մեջ։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

    Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

    Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ Թուրքիայից առաջ էր դիմել։

    Աղբյուր՝ Ermenihaber


    Նման թեմաներ

    scroll to top