Գլխավոր Բլոգ Ամոթ ա

Ամոթ ա

1
0

Ողջույն, եկել եմ դեպք պատմեմ։

Էսօր(11.08.2019) համահայկական խաղերի երկու մասնակիցների հետ(ԱՄՆ֊ից ու արևմտահայերենով խոսող+ես շապիկով ու բեյջով) Ամիրյանից տաքսի կանգնեցրինք, որպեսզի Շտապ հասնենք Թումանյան_Մաշտոց խաչմերուկ։ Ժամանակ չունեինք gg կանչելու, բայց ըստ վերոնշյալի միջին սակագների պատկերացնում էինք, որ գումարի չափը կլինի մաքսիմում 1000 դրամ։ Էրեխեքը մանրադրամներ ունեին(600 դրամ), փոխանցեցին ինձ, վարորդը ընդհատեց մեր խոսակցությունը ու նշեց.

֊Քուր էտքան չի էս տաքսին։

֊Ինձ մոտ էլի գումար կա, որ հարկ լինի, կավելացնեմ։

֊Լավ։

Հասանք Թումանյան փողոց, մինչ կանգնելը հարցրի թե ինչքան եմ վճարելու, երբ տեղ հասնենք, ստացա 2000 դրամ պատասխանը։

֊2000 դրա՞մ, էսքան տեղի համա՞ր, գիտե՞ք՝ ես տեղացի եմ, գիտեմ սովորաբար վճարներն ինչքան են լինում։ Խնդրեցի մեքենան Սասի դիմաց կանգնեցնի, 1000 դրամ հանեցի դրամապանակից, մեր սիրելի վարորդը՝ քուր էտքան չի, էս VIP տաքսի ա, տաքսի սերվիզը վիայփի ա։

Գլուխ չդրեցի, 2000 դրամը տվեցի իրեն, մենք շտապում էինք, դուրս եկանք, էրեխեքը զարմացել էին VIP ասելով ինչ նկատի ունի, հավանաբար օդափոխիչի առկայությունն ու իր վերաբերմունքը։

Հետևություն։

Իրականում սխալը ես էի, որ`

1. օնլայն տաքսի չպատվիրեցի

2. Առանց գին հարցնելու նստեցինք

3. Երևակայական տաքսի ծառայության անունը չհարցրի

4. 1000_ի փոխարեն 2000 վճարեցի

5. Մեքենայի համարները չֆիքսեցի(իհարկե վդտահ չեմ ինչով կօգնի սա)

6. Թումանյանի վրա մեքենայի ընթացքի ժամանակ ծխախոտի տուփը դեն նետելուց հետո ինչ֊որ բան չասացի(վա՜յ, աղբահանություն ջան)

Հետևություն 2։

Էրեխեքը, որ Հայաստան գալիս են կարճ ժամանակով ու մի քանի տարին մեկ, ստիպված են նմանատիպ իրավիճակների մեջ ընկնել ու ինչ֊որ մի տեղ իրենց սիրած ու պաշտած հայաստանից(որոշ մարդկանցից) վատ տպավորություններ ստանալ։

Հետևություն 3։

Հետո էլ կասեն Հայաստան քիչ մարդ ա գալիս։ Պատճառներից մեկը խնդրեմ, նշվեց վերևում։

#ամոթա #լավչի #տուրիզմ #սփյուռաքահայեր #հմհյկկն_խաղեր

 

Հեղինակ` Մարիամ Ներսիսյան