Գլխավոր Լուրեր Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպմանը լրատվամիջոցներ չեն լինի

Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպմանը լրատվամիջոցներ չեն լինի

4
0

Բաղրամյան 26-ում ակցիա է տեղի ունենում Ամուլսարի պաշտպանների կողմից: Սպասվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

Լրագրողներին մոտեցավ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին՝ քանի հոգ է մասնակցելու հանդիպմանը, նա պատասխանեց, որ մոտ 10 բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիտարկմանը՝ ինչու չեն կարող լրատվամիջոցները ներկա լինել հանդիպմանը, որ տեղում լուսաբանեն խնդիրը, Կարապետյանը նշեց, որ այդպես նախատեսված չէ և հետո իրենք նյութը կտան և զլմ-ները կծանոթանան վարչապետի խոսքին: