Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ամուլսարի մասին եզրակացությունը՝ հունիսի վերջին

    Ամուլսարի մասին եզրակացությունը՝ հունիսի վերջին

    Ամուլսարի մասին եզրակացությունը՝ հունիսի վերջին
    Հունիս 12, 2019 12:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի կատարողականի շարունակվող քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Ամուլսարի ճակատագրից։

    Նախարարը տեղեկացրեց, որ պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է. «Քննչական կոմիտեն է պատվիրել եզրակացությունը հարուցված քրեական գործի շրջանակներում։ Եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»:

    Նախարարի պատասխանը չբավարարեց Միքայել Մելքումյանին, և նա հետաքրքրվեց. «Այսինքն՝ Ամուլսարի հետ կապված եզրակացությունը կա, բայց չի հրապարակվում։ Կարո՞ղ է դա ձգձգվի մի վեց ամիս»։

    Նախարարն արձագանքեց, որ հունիսի վերջին եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը։


    Նման թեմաներ

    scroll to top