Գլխավոր Լուրեր Ամուլսարի վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

Ամուլսարի վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

2
0

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի վերաբերյալ որոշ մտահոգությունների բարձրաձայնումներին:

«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»,- գրել է նա: