Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » ԱՆ-ի աշխատակիցը՝ սուր շնչառական վարակների տարածման մասին

    ԱՆ-ի աշխատակիցը՝ սուր շնչառական վարակների տարածման մասին

    ԱՆ-ի աշխատակիցը՝ սուր շնչառական վարակների տարածման մասին
    Ապրիլ 14, 2018 11:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը  գրել էր, որ  Երևանի մանկապարտեզներում 2 շաբաթ է, սուր շնչառական վիրուսը տարածվում է: Հետևաբար, պետք է կարանտին հայտարարել, փակել մանկապարտեզները:

    Araratnews.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանի հետ՝ պարզաբանում ստանալու: Տեղեկությունը Լիլիթ Ավետիսյանը համարեց անհեթեթություն. «Մանկապարտեզները, դպրոցները վերահսկվում են: Գրիպից բացի, կան մեծ ու փոքր վիրուսներ, որոնք կարող են առաջացնել շնչառական տարբեր խնդիրներ: Այդ բոլոր վիրուսներն անընդհատ կարող են շրջանառվել: Մեկ-երկու, տասնյակ երեխաներ կարող են հիվանդանալ: Եղանակն էլ այնպիսին է, որ անընդհատ փոխվում է: Երբեմն մարդիկ եղանակին համապատասխան չեն հագնվում: Եթե հիվանդ երեխային ծնողը չտանի մանկապարտեզ, քանի որ այդպիսի դեպքերը շատ են, ապա  վարակը չի տարածվի»:

    Պաշտոնյան հորդորում է այսպիսի տեղեկություն տարածողներին հստակ գրել, թե որ մանկապարտեզում են տեսել խնդիր, չնայած իրենց կենտրոնն ունի ոչ պաշտոնական ինֆորմացիայի աղբյուրների մոնիթորինգի համակարգ, որին հետեւում է:

    Լիլիթ Ավետիսյանը վստահեցրեց՝ կարանտին հայտարարելու, մանկապարտեզները փակելու խնդիր չկա, քանի որ սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը նվազում է:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top