Չորեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ԱՆ-ն ստեղծել է շրջիկ խումբ՝ ջրավազաններում լողալը կանխելու համար

    ԱՆ-ն ստեղծել է շրջիկ խումբ՝ ջրավազաններում լողալը կանխելու համար

    ԱՆ-ն ստեղծել է շրջիկ խումբ՝ ջրավազաններում լողալը կանխելու համար
    Հունիս 27, 2018 11:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել:

    Երևան Տոնավաճառ

    Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ իրենց հերթին քայլեր ձեռնարկելու առաջարկով:

     Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ, պարբերաբար կատարվում է դրանց գույքագրում և փոխարինում նորերով:

    Միաժամանակ, ընկերության կողմից ստեղծվել է շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:

    ՀՀ ԱՆ


    Նման թեմաներ

    scroll to top