Գլխավոր Լուրեր Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում. armtimes.com

Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում. armtimes.com

14
0

Armtimes.com-ը գրում է.

Մետրերով ձգվող ոսկորների, մեծ ու փոքր գանգերի, առանձնացված ծնոտների ու ատամների բլուրներ, կիսափուլ ու հրդեհված շենքեր, ջարդուփշուր եղած գույք, ագռավների խմբեր ու քար լռություն: Այսպիսին է Գյումրու բաց անասնագերեզմանոցը, որը գտնվում է նախկին մսի կոմբինատի տարածքում:

Այս պատկերը մսի կոմբինատի լավագույն տարիների հուշերն են: Բաց երկնքի տակ, առանց հատուկ առանձնացված տարածքի ու ծածկի կոմբինատում սպանդի ենթարկված անասունների ոսկորներն ու մնացորդներն ուղղակիորեն նետվել են բաց դաշտ, մնացել, հոտել են, հիմա արդեն քայքայվում են:

Անասնաբուժական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ տարածքում եղել, ոսկորաբլուրները տեսել է: «Ըստ էության, տարածքը բացօթյա անասնագերեզմանոց է, որը չի կարող վտանգավոր չլինել: Ցանկացած գերեզմանոց՝ մարդու թե կենդանու, բարձր վտանգավորության տարածք է, եթե նույնիսկ 1.5 մետր խորությամբ թաղված է: Այդ տարածքում կարող են լինել վտանգավոր միկրոբներ, պահպանվեն հողում եւ հետո տարբեր միջոցներով փոխանցվեն մարդկանց ու կենդանիներին եւ տարբեր հիվանդությունների պատճառ դառնան: Իսկ բացօթյա վիճակում, երբ դրանք այդպես լցված են, հասանելի են բոլոր կենդանիներին՝ աղվեսներ, շնագայլեր, առնետներ, այլ տեսակի կրծողներ, թռչուններ եւ այլն: Եվ դրանք բոլորը կարող են հանդիսանալ վտանգավոր միկրոօրգանիզմների տարածման պատճառ»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Կենդանաբան Անահիտ Գրիգորյանն այս օրերին տարբեր մասնագիտական գրականություններ է ուսումնասիրել, համացանցում հնարավոր բոլոր տարբերակներով որոնել է, որ պարզ դառնա, թե աշխարհում է՞լ որտեղ կա  Գյումրու բաց անասնագերեզմանոցից: «Ոչ մի տեղ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: «Սա անփութության, անպատասխանատվության հետևանք է:  Սարսափելի բան է: Էկոլոգիական աղետ է, պարզապես մեր աչքից հեռու է գտնվել: Աշխարհում նման բան չկա, ոչ մի տեղ: Սա աշխարհում երեւի եզակի դեպք է, որովհետեւ ոչ մի տեղ ոսկորը նման թափոնների տեսքով չի լինում, եթե չեն մշակում որպես պարարտանյութ, դրանք անպայման թաղում են»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

1 2 3 4 6