Կիրակի , 22 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

    Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

    Հունվար 11, 2017 10:08 Արցախ, Լուրեր A+ / A-

    14

    Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

    Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

     

     

    scroll to top