Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » ժամանց » Անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»

Անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»

Օգոստոս 7, 2017 22:55 ժամանց, Լուրեր, Հասարակություն A+ / A-

001

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի հետ համատեղ Ազատության հրապարակում կազմակերպվել է «Բակային մարմնամարզության փառատոն» (Street Workout Fest)` նվիրված Հայաստանում Street Workout մարզաձևի հիմնադրման 5-ամյակին:

«Բակային մարմնամարզության փառատոնին» մասնակցել են աթլետներ և վորքաութի թիմեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի շուրջ 20 քաղաքներից:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են բակային մարմնամարզության ցուցադրական ելույթներ, վարպետության դասեր, բրեյք դանս շոու, տարբեր մրցույթներ՝ հանդիսատեսների մասնակցությամբ, միասնական շուրջպարեր, ինչպես նաև ուսուցանվել են ազգագրական պարեր:

«Բակային մարմնամարզության փառատոնի» նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել փողոցային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top