Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ձևավորումը չէ

    Անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ձևավորումը չէ

    Անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ձևավորումը չէ
    Մայիս 24, 2019 12:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների ձևավորումը չի: Այս մասին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով համակարգի ազդեցությունները։

    «Անցումային արդարադատությունը անկախ դատական համակարգի ձևավորում նպատակ ունի, ոչ թե ավելի սրել խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության»,- ասաց Միրզոյանը:

    Անդրադառնակով տարբեր ոլորտների վրա այս համակարգի ազդեցության մեխանիզմներին, ԱԺ նախագահը նշեց․ «Տնտեսական հանցագործությունների մասով մենք պիտի հասկանանք՝ հարցեր են հնչում զանազան շրջանակներից` կիրառե՞լ, թե՞ չկիրառել հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն պետությանը և ապրեն խաղաղ կյանքով: Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասին պետք է հասկանանք՝ կա՞ անհրաժեշտություն, թե՞ չէ, գուցե, եթե կա, ժամանա՞կն է, թե՞ ևս 20 տարի սպասել,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով: – Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռ կայացնել, պիտի օրինական ճանապարհով մաքրի, զտի, կայացնի դատական համակարգը»։


    Նման թեմաներ

    scroll to top