Գլխավոր Բլոգ Անցյալին վերադարձ չկա. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԱհԿ Մինսկի խմբի հայտարարությանը

Անցյալին վերադարձ չկա. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԱհԿ Մինսկի խմբի հայտարարությանը

6
0

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում ընդգծվել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի:

Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները:

Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել»,- գրել է նա: