Երեքշաբթի , 27 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 600.00   Վաճառք` 618.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.29   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Sunny
22°
Home » editorial » Անձամբ կպատժեմ. Աշնակի գյուղապետը՝ համայնքը Նաիրի Սահակյանին «նվիրելու» հայտարարության մասին

Անձամբ կպատժեմ. Աշնակի գյուղապետը՝ համայնքը Նաիրի Սահակյանին «նվիրելու» հայտարարության մասին

Մարտ 20, 2017 11:28 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

Աշնակկկ

Արագածոտնի մարզում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվածներից ոմանք նախընտրական քարոզարշավի ժամանակ դիմում են բռունցքների օգնությանը: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել մարզի Աշնակ համայնքում:

Ըստ տեղեկությունների` ճանապարհային ոստիկանության տարածքային բաժնի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ շուրջ մի քանի օր է` գրեթե «զավթել» է գյուղամեջը: Տավրոսի «ջահելները» գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը, խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավից:

Աշնակ համայնքի ղեկավար Խաչիկ Տոնոյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, հայտարարելով, թե նման բան չկա: «Բացարձակապես ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, Արագածոտնի մարզում բոլոր թեկնածուները, ովքեր որ առաջադրվել են, գալիս են, պատշաճ կերպով դիմավորում ենք, անգամ եթե  տեղյակ էլ չեն պահել, առանց հրավեր, չէ՛, առանց հրավեր չէ, առանց տեղյակ պահելու գալիս են, դիմավորում ենք, ու գնում են»,- ասաց համայնքապետը:

Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները հայտարարել են, որ հնչել է արտահայտություն, թե Աշնակ համայնքը նվիրվում է Նաիրին (խոսքը ՀՀԿ-ական թեկնածու Նաիրի Սահակյանի մասին է), Խաչիկ Տոնոյանն արձագանքեց. «Անող չի եղել, անձամբ ես  կպատժեմ այդ արտահայտությունը անողին, բայց չկա, ես կարամ ձեզ վստահեցնեմ»: Գյուղապետից ճշտեցինք, թե պատժի ինչ միջոցներ է կիրառելու, վերջինս էլ խոսքը փոխեց, հայտարարելով, թե համայնքը կպատժի: Մի խոսքով, ըստ Տոնոյանի տվյալ արտահայտություն անողին հա՛մ ինքը կպատժի, հա՛մ՝ համայնքը:

Աշնակի գյուղապետն ասաց, թե նախընտրական կրքերը հանդարտ են, ինքն էլ սատարում է Նաիրի Սահակյանին: Այս հանգամանքը բացատրում է այսպես. «Շատ հարազատ մարդ է»: Քարոզարշավի ընթացքում Աշնակ համայնքում բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել, ըստ գյուղապետի, «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանը: Աշնակի գյուղապետն ասաց, թե անվճար տրամադրել է մշակույթի տունը, որտեղ էլ թեկնածուն հանդիպում է ունեցել ընտրողների հետ:

Ի դեպ, համայնքապետը հայտարարեց, թե գյուղում հարբեցողներ չկան, այսինքն` կան ուտող-խմողներ, բայց նրանք էլ չեն հարբում:

Հավելենք, որ թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է հետեւյալ թեկնածուներին՝

Արագած Ախոյան – անկուսակցական, ԱԺ պատգամավոր,

Բազմասեր Առաքելյան – անկուսակցական, ԱԺ պատգամավոր,

Ռոլանդ Հայրապետյան – անկուսակցական, «Վահե-Մանե» ՍՊԸ իրավաբան,

Լիլիթ Մկրտչյան – ՀՀԿ, Շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի գրոսմայստեր,

Մնացական Մնացականյան – ՀՀԿ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ,

Նունե Մովսիսյան – ՀՀԿ, Արագածոտնի մարզպետի տեղակալ,

Նաիրի Սահակյան – անկուսակցական, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն:

  Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top