Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ապրիլ 19, 2017 22:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

exanak1

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին և 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top