Գլխավոր Լուրեր Անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով կան զոհեր. BBC News

Անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով կան զոհեր. BBC News

6
0

Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով  95 մարդ է մահացել, հարյուր հազարավորներն էլ տարհանվել են:

Ինչպես փոխանցում է tert.am-ը` հղում անելով  BBC News-ին, մահվան դեպքերից 40-ը գրանցվել են Կերալա հարավարևելյան նահանգում: Ջրհեղեղի ու սողանքների հետևանքով որոշ շրջաններ մեկուսացվել են:

Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են մի քանի օր:

Հարավարևմտյան Կարնատակա նահանգում և արևմտյան Մահարաշտրա նահանգում, որտեղ տեղակայված է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը, նույնպես հորդառատ անձրևներ են տեղում՝ դառնալով տասնյակ զոհերի պատճառ: