Գլխավոր Միջազգային Angry Birds-ի ամենամեծ պարկը բացվել է Կանարյան կղզիներում

Angry Birds-ի ամենամեծ պարկը բացվել է Կանարյան կղզիներում

2
0

1189201

Իսպանական Կանարյան կղզիներում բացվել է «ջղային» թռունների ամենամեծ Angry Birds Activity Park-ը: Այն կառուցելու համար անհրաժեշտ է եղել 4 մլն եվրո և 3 ամիս: Այստեղ միաժամանակ կարող է այցելել 1200 մարդ, որոնց ուշադրությանն է ներկայացված 25 ատրակցիոն` 5 հազար քառակուսի մետր տարածքի վրա:

Angry Birds Activity Park-ը նախատեսված է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղի բնակչության համար։ Մուտքի տոմսն արժե 12,5 եվրո տեղի բնակչության և 15 եվրո մյուսների համար:

Բացման արարողությանը հրավիրվել է մոտ 500 երեխա տեղի դպրոցներից և մանկապարտեզներից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ