Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Անհամբեր կսպասեմ մարտի 1-ի դեպքերի բացահայտումներին. Նիկոյան

    Անհամբեր կսպասեմ մարտի 1-ի դեպքերի բացահայտումներին. Նիկոյան

    Անհամբեր կսպասեմ մարտի 1-ի դեպքերի բացահայտումներին. Նիկոյան
    Հուլիս 12, 2018 18:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը համարում է, որ մարտի 1-ի գործը դատաիրավական համակարգի խնդիրն է:
    «Մարտի 1-ի հարցերի հետ կապված իմ պատասխանը տասը տարվա ընթացքում չի փոխվել, ես միշտ կրկնել եմ, հիմա էլ կրկնում եմ, դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է գտնի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չպետք է նրանց հուշեմ»,-ասաց Նիկոյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահին, պաշտպանության նախարար Մ. Հարությունյանին ու այլոց ՀՔԾ կողմից հարցաքննության կանչելուն:
    Պատգամավորն առաջանային է համարում այն հարցի պատասխանը, թե ում գործողությունների հետևանքով զոհեր եղան:
    «Այսօր կարծես այն երկրորդ պլան է մղվել: Ճշտել, իմանալ, թե ում գործողությունների հետևանքով են զոհեր եղել»,-ասաց Նիկոյանը՝ չբացառելով, որ հիմա հնարավոր է զենքի նույնականացում:
    Հանրապետական գործչի խոսքով, բոլորի ցանկությունն է՝ իմանալ, թե ովքեր են մարտի 1-ի մեղավորները:
    «Հիմա ձեր ասած խոչընդոտները չկան, հիմա մնում է, որ դատաիրավական համակարգը տա այդ հարցերի պատասխանները: Ես անհամբեր կսպասեմ այդ աշխատանքների ավարտին»,-ասաց նա:
    Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը եղել է  2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ևդրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

    Նման թեմաներ

    scroll to top