Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր

    Անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր

    Անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր
    Հուլիս 17, 2019 11:47 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին:

    31.07.2017 թվականին ոսկերչական ընկերության գլխավոր տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ, գործակալության պայմանագրով, անհատ ձեռներեցին, վարձատրության դիմաց վաճառելու և գումարը իրեն տալու պայմանով, տվել է տարբեր տեսակի ոսկերչական իրեր, սակայն վերջինս 7.778.963 դրամ արժողությամբ 53 հատ ոսկերչական իրերը կամ դրանց վաճառքից գոյացած գումարները չի վերադարձրել իրեն՝ յուրացնելով այն:

    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար, տարածքային ենթակայության կարգով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

    Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:

    2018 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մեղադրյալի գտնվելու վայրը այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Անհատ ձեռներեցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

    Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 47-ամյա անհատ ձեռներեցը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

    2019 թվականի հուլիսի 11-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

    47-ամյա անհատ ձեռներեցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

    Նախաքննության ընթացքում անհատ ձեռներեցն ամբողջությամբ վերականգնել է ոսկերչական ընկերությանը պատճառած՝ առանձնապես խոշոր չափ գույքային վնասը՝ 7.778.963 ՀՀ դրամի չափով:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
    հասարակայնության հետ կապերի բաժին

     


    Նման թեմաներ

    scroll to top