Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Անհայտ անձը ծակել է Արշակունյաց պողոտան փակած մեքենայի անիվները (տեսանյութ)

    Անհայտ անձը ծակել է Արշակունյաց պողոտան փակած մեքենայի անիվները (տեսանյութ)

    Մայիս 17, 2018 12:14 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ավելի վաղ գրել էինք, որ այսօր «Սասնա ծռերի» համակիր ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան և չեն թողնում մեքենաներին անցնել ճանապարհահատվածով:

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես հայտնում է Araratnews.am-ի թղթակիցը, ճանապարհ չտալու պատճառով վարորդներից մեկը նյարդայնացած իջել է մեքենայից և սկսել ծակել ճանապարհը փակած ավտոմեքենաներից մեկի անիվները: Նա ասել է, որ գնում է հիվանդանոց հորը տեսակցության: Ցուցարարները նշել են, որ նրան առաջարկել են մեքենան թողնել այնտեղ, իրենք հիվանդանոց կհասցնեն կամ գումար կտան այնտեղ հասնելու համար, սակայն վարորդը չի համաձայնել:

    Մեր թղթակիցը նաև նշեց, որ այդ քաղաքացուն արդեն տարել են ոստիկանության բաժին:


    Նման թեմաներ

    scroll to top