Գլխավոր Լուրեր Անհետ կորած 17-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Երանոս գյուղում

Անհետ կորած 17-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Երանոս գյուղում

11
0

Ապրիլի 11-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են 17-ամյա Սասուն Այվազյանին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին հայտնի էր դարձել 17-ամյա Սասուն Այվազյանի անհետ կորելու մասին:

Հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Մարտունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի բնակիչ 17-ամյա Սասուն Այվազյանը: