Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Անհետ կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

    Անհետ կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

    Անհետ կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Նոյեմբեր 9, 2018 11:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 9-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին  տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:

    «Այսօր ևս վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ինչպես տեղեկացրել էինք ԱԻՆ-ի օպերատիվ խմբերը, Ոստիկանության աշխատակիցները, կամավորները համատեղ ուժերով աշխատում են: Այս պահին դեռ որևէ նորություն չկա»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը:

    Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության  Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացվածհաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին  ժամը  19:00-իսահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

    Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլելդեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրայինտարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top