Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա

    Անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա

    Անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա
    Ապրիլ 16, 2018 11:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցներում անդրադարձավ  «Քայլ  արա» նախաձեռնության առաջնորդ,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի եւ իր համակիրների բողոքի ակցիային:

    Հիշեցնենք՝ Փաշինյանն ու համակիրները  պայքարում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգման դեմ:

    Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետի ընտրությունը տեղի ունենա մեկ այլ տեղ, քանի որ փակ է նաև Բաղրամյան պողոտան, Ռուստամյանն ասաց, որ ԱԺ-ը պետք է որոշի տեղի փոփոխությունը: «Ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ-ի նիստերը»,- ասաց  ՀՅԴ խմբակցության ղեկավարը, բայց ոչինչ չբացառեց: «Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

    Նա հիշեց Արցախյան շարժումը, երբ ակտիվիստները, ըստ նրա, օրենքով էին առաջնորդվում, կոչ էին անում պատգամավորներին գնալ, մասնակցել նիստերին: «Մի քանի հոգի հավաքվել են, ասում են` ժողովուրդ է հավաքվել: Եթե այդպես էր, թող ԱԺ-ի այս գումարման առաջին նիստի օրը շրջափակեին խորհրդարանի շենքը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

    Նման թեմաներ

    scroll to top