Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Անհրաժեշտ է սուբսիդավորել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը

Անհրաժեշտ է սուբսիդավորել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը

Սեպտեմբեր 13, 2017 15:44 Լուրեր A+ / A-

vark

Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում քննարկման կդրվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին արձանագրային որոշման նախագիծը:

Նախագծում որպես անհրաժեշտություն նշվում է.

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկավորման բնագավառում պետա­կան հովա­նավորչական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, որը թելադրվում է առևտրային բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկո­սա­դրույք­­ներով, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ գյուղատնտեսությունում բազմաթիվ տնտեսա­վարողների գործունեության համար:

Գյուղա­տնտեսության առջև ծառացած խնդիր­ների լուծ­ման արդյունավետ միջոցներից է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վար­կավոր­ման մատ­չելիու­թյան բարձրացումը և վարկավորման պայմանների բարելա­վումը: Գյուղա­տնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման, գյուղա­տն­տեսական
աշխա­տանքների նախապատ­րաստման, արտադրա­կան կարո­ղու­թյուն­ների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման  հա­մար գյուղա­տնտե­սու­թյունում տնտեսավարողնե­րին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջա­նառու միջոցներ: Դրա ապահովման արդյունավետ մեխա­նիզմ­ներից է նպատակային վարկերի տոկո­սադրույքների սուբսիդա­վորման ծրագրի իրականացման միջոցով վարկերի մատչելիության բարձրացումը: Վերջինս հնարա­վորություն կըն­ձեռի ընդլայնել
գյուղա­ցի­կան տնտեսությունների կարողու­թյունները, բարձրացնել ոլորտի
մրցու­նակությունը, նպաս­տել գյուղական հա­մայնքների ամրապնդ­մանը, բարելավել գյուղա­կան բնակչության կենսապայ­մաններն ու կյանքի որակը, բարձ­րացնել երկրի
պարե­նային անվտան­գու­թյան մակարդակը:

Ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները և պայմանները հնարավորություն են տալիս լուծելու միայն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրներ:

Ներկայումս խնդիր է վարկավորման պայմանների, մասնավորապես՝ վարկավորման ժամկետների, տրամադրվող վարկի գումարի ավելացման, սուբսիդավորվող  տոկոսադրույքի մեծացմամբ ապահովել՝

1)   վարկերի մատչելիության մակարդակի էլ ավելի բարձրացումը,

2)   վարկերի նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիա­կան տեխնոլոգիաների ներդրմանը, տնտեսավարողների ուսուցմանը,

3)   վարկառու տնտեսությունների հաշվառումը (ռեգիստրի վարումը),

4)   տրամադրվող վարկերի արդյունավետության գնահատումը:

Նշված պայմանների ապահովումն էլ պայմանավորել է վարկերի տոկոսա­դրույքների  սուբսիդավորման ներկայիս ծրագրի վերանայումը և նոր մեխա­նիզմ­ներով ծրա­գրի իրականացումը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top