Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Լուրեր » Անհրաժեշտ է զարգացնել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը

    Անհրաժեշտ է զարգացնել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը

    Անհրաժեշտ է զարգացնել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը
    Մարտ 13, 2018 10:24 Լուրեր A+ / A-

    Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ  Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

    Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

    «Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,

    Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։

    Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։

    Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը:

    Նման թեմաներ

    scroll to top