Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ. Իվետա Տոնոյան

    Անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ. Իվետա Տոնոյան

    Անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ. Իվետա Տոնոյան
    Փետրվար 13, 2018 18:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Թբիլիսիում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ելույթ է ունեցել Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարել Արևելյան գործընկերության անդամ երկրներում առողջապահական ոլորտի այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին տուբերկուլյոզի դեմ պայքարն է: Իվետա Տոնոյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակն ու վիճակագրությունը՝ ընդգծելով, որ աշխարհում տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման ճանապարհին պետք է միավորել համընդհանուր ջանքերը: Տուբերկուլյոզի հարուցիչը մարդկությանը հայտնի է արդեն 100 տարուց ավելի, ուղիղ 50 տարի է, ինչ գոյություն ունեն հակատուբերկուլյոզային արդյունավետ միջոցներ: Չնայած դրան, ամեն տարի աշխարհում մահանում է տուբերկուլյոզով հիվանդ ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ: Այն աշխարհում մահացության 10-ը առաջատար պատճառներից մեկն է:

    - «Հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ»,-իր ելույթում նշել է Իվետա Տոնոյանը՝ այդ գործում կարևոր համարելով ինչպես պետական կառույցների, հասարակական և առողջապահապական կազմակերպությունների, այնպես էլ գիտական հաստատությունների և առանձին անհատների դերակատարումը:

    Նման թեմաներ

    scroll to top