Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ

    Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ

    Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ
    Հունվար 12, 2018 13:57 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին հորդորեց խուսափել Թուրքիա մեկնելուց, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան քայլի:

    Ըստ թուրքական Haberler լրատվական կայքի՝  Թուրքիայի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներ մեկնող իր երկրի քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը: Իսկ եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա ավելի լավ է որոշ ժամանակով հետաձգել այցը ԱՄՆ:

    Թուրքական կողմը նշել է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ում աճել են ահաբեկչական գործողությունները, ձերբակալությունները, ինչպես նաև ռասիզմի դեպքերը:

    Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ում թուրք մի շարք պետաշխատողների նկատմամբ իրականացվում են «ճնշումներ»: Ոմանք ձերբակալվում են «սադրանքների» հիման վրա:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top