Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. ԱԳ նախարար

    Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. ԱԳ նախարար

    Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. ԱԳ նախարար
    Ապրիլ 24, 2019 12:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ծիծեռնակաբերդում պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ցեղասպանությունից 100 տարի անց ինչո՞վ է պայմանավորվում Անկարայի ժխտողականությունը։

    Նախարարի խոսքով՝  այդ հարցի պատասխանը  բարդ է: «Ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելն ու առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը որքանով է խոչընդոտ իշխանությունների համար»,-  մանրամասնեց Զոհրաբ Մնացականյանը:

    Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն։ «Մենք երբևէ չենք ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է»,- ասաց ԱԳ նախարարը:

     


    Նման թեմաներ

    scroll to top