Գլխավոր Լուրեր Անկախ վառելիքի տեսակից, բռնկում կլինի. վարորդներ (տեսանյութ)

Անկախ վառելիքի տեսակից, բռնկում կլինի. վարորդներ (տեսանյութ)

2
0

Վերջին շրջանում երթևեկության ծանրաբեռնվածության և անբարեխիղճ վարորդների պատճառով հաճախացել են ծանր կորուստներով ուղեկցվող վթարները։ Այս ամենին գումարվել են հանրապետությունում օրեցօր ավելացող գազով աշխատող մեքենաները։ Արարատ-Երասխավան ճանապարհի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառները դեռ ուսումնասիրվում են, բայց փաստ է, որ գազի արտահոսքի հետևանքով բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք խլեց։

Վթարին հաջորդեց Կառավարության տարբեր պաշտոնյաների արձագանքը, ովքեր հարցին հրատապ լուծում էին առաջարկում՝ ոմանք գազով երթուղայինները փոխարինել դիզվառելիքով, ոմանք էլ՝ գազաբալոնային համակարգերի վրա տեղադրել ավտոմատ անջատման համակարգեր։

Araratnews.am-ը զրուցել է վարորդների հետ՝ պարզելու ՝արդյոք վտանգավոր է գազով մեքենայով երթևեկելը, ինչ կարծիք ունեն ավտոմատ անջատման համակարգերի մասին, և արդյոք բոլոր մեքենաները կարող են շահագործվել դիզվառելիքով։

Մանրամասները՝ տեսանյութում