Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » «Անմարդկային ժամանց». Երեւանյան ռեստորանում գայլի ձագ են պահում

«Անմարդկային ժամանց». Երեւանյան ռեստորանում գայլի ձագ են պահում

Հոկտեմբեր 11, 2017 23:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

a16bc01952ab2951315f55f7816ce2be

Երեւանի «Լա վիստա» ռեստորանում պահվում է գայլի ձագ:  Econews.am-ը  գրում է, որ  գայլին անգամ տանում են զբոսանքի այլ կենդանիների, օրինակ՝ շների հետ:

Տեղեկությունները ճշտելու նպատակով կայքը դիմել է ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որտեղից պատասխանել են. «2017 թվականի հոկտեմբերի 10-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի տեսուչներն այցելել են «Լա վիստա» ռեստորանի տարածք եւ տեղում պարզել, որ ազատավանդակում պահվում է մեկ հատ, մոտ 5 ամսական էգ գայլ, որը տնօրենի հավաստմամբ ստացել է որպես նվեր: Գայլն ունի 2 ազատավանդակ, մեկը վերանորոգվում է (չափսերն են՝ 2,3 × 7,7 = 17,71 քառ.մետր, 2,3 մետր բարձրությամբ), մյուսի չափսերն են` 1,9×1,4= 2,66 քառ.մետր, 2,2 մետր բարձրությամբ)»:

Հանձնարարվել է գայլին պահել շրջապատի համար անվտանգ պայմաններում, կատարել համապատասխան սանիտարական կանխարգելիչ պատվաստումները եւ գայլի ազատավանդակը համապատասխանեցնել վայրի կենդանիներին անազատ վիճակում պահելու նորմատիվ պահանջներին (1 գայլի համար 20 քառ.մետր մակերեսով եւ 3 մետր բարձրությամբ ազատավանդակ):

Կենդանուն հաշվառելու համար տվյալները ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն:

Նման թեմաներ

scroll to top