Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նվիրատվությունների մասին

Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նվիրատվությունների մասին

13
0

Նախկինում նվիրատվությունը եղել է մենաշնորհ, ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել առաջին տիկնոջ հիմնադրամին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյան։

Արձագանքելով հարցին, որ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը նվիրատվություն են արել իր գլխավորած հիմնադրամներին, Աննա Հակոբյանը նշեց, որ պետք է ազատվել համեմատականից և նախկինի երևույթները ներկայի վրա չպրոյեկտել: Հակոբյանի խոսքով՝ դա անտեղի կորսված ժամանակ է:

«Չունենք որևէ բարդույթ, ներկայացնում ենք բոլորին մեր ներկայացրած աշխատանքն ու մեր նպատակները: Բոլորին նվիրատվության համար շնորհակալ ենք, որովհետև դրանք ծառայելու են իրենց նպատակին»,- ասել է Աննա Հակոբյանը: