Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը դստեր հետ մասնակցել է Քաղցրավենիքի փառատոնին

Աննա Հակոբյանը դստեր հետ մասնակցել է Քաղցրավենիքի փառատոնին

13
0

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր` Արփի Փաշինյանի հետ հունիսի 22-ին այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում բացված Քաղցրավենիքի փառատոնին: Աննա Հակոբյանը դստեր հետ շրջել է տաղավարներով, կատարել գնումներ, շփվել և լուսանկարվել փառատոնի մասնակիցների և անցորդների հետ:

Քաղցրավենիքի փառատոնի կազմակերպիչը «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպությունն արդեն մի քանի տարի է իրականացնում է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքներն ու այս փառատոնի հասույթի մի մասն էլ ուղղվելու է այդ նպատակին: Այս տարի փառատոնին մասնակցում է 30 տաղավար: