Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

    Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

    Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)
    Մայիս 24, 2019 10:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթի քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի «Լույս» կենտրոն և հանդիպել Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

    3

    Հանդիպմանը Աննա Հակոբյան նշել է, որ շատ երջանիկ է հայ համայնքի հետ հանդիպման առիթի համար, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

    4

    «Ամեն անգամ որևէ երկրում հայ համայնքի հետ հանդիպմանը տարբեր զգացողություններ եմ ունենում, շատ հուզվում եմ: Զգացողությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ գալով նոր քաղաք տեսնում եմ իմ հայրենակիցներին և ինձ կարող եմ ավելի վստահ զգալ, բայց տխրում եմ, որ մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում։ Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ, որ կարող եմ շփվել ձեզ հետ։

    5

    Ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանից շատ սեր եմ բերել ու նաև  Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան և մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում»,- ասել է Աննա Հակոբյանը։

    6Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։

    7

    Աննա Հակոբյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին,  լսել նրանց առաջարկություններն ու ծրագրերը։

    8

    9


    Նման թեմաներ

    scroll to top