Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը հանդիպել է Արա Աբրահամյանի հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է Արա Աբրահամյանի հետ

0
0

«Իմ քայլը» եւ «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

Հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ը Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին:

Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու՝  «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները: