Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ

    Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ

    Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ
    Հուլիս 16, 2019 15:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ, քննարկել խմբի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները:

    Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շոնթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը:

    Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի շարք ուղիներ. մասնավորապես երաժիշտների խրախուսումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը, քննարկվել է  ծրագրային արտադրանքի ստեղծումը, համատեղ միջոցների որոնումն ու նպատակային բաշխումը:

    Քննարկվել է նաև Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը:


    Նման թեմաներ

    scroll to top