Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը Լիբանանում մասնակցում է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

Աննա Հակոբյանը Լիբանանում մասնակցում է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

9
0

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հոկոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:

 Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:
«Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում է, կան մարտահրավերներ, խնդիրներ և մենք՝ մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ արձագանքել դրանց»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նա նշել է, որ լավ կլիներ, եթե մենք բոլորս` որպես մի միասնական համայնք, նույն գաղափարները և արժեքը կրող արձագանքեինք մարտահրավերներին:

Աննա Հակոբյանը նաև ասել է, որ ընդունվելու է ժամանակի մարտահրավերների արձագանքելու ռազմավարություն-փաստաթուղթ:

Մանրամասները` տեսանյութում: