Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանը Մոսկվայում կմասնակցի մի քանի պաշտոնական հանդիպումների

    Աննա Հակոբյանը Մոսկվայում կմասնակցի մի քանի պաշտոնական հանդիպումների

    Աննա Հակոբյանը Մոսկվայում կմասնակցի մի քանի պաշտոնական հանդիպումների
    Նոյեմբեր 10, 2018 16:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Նա երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

    Երևան Տոնավաճառ

    Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, Աննա Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոյի, Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

    Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որից ստացված ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։


    Նման թեմաներ

    scroll to top