Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը մրցանակ է հանձնել Հաց բերողին (տեսանյութ)

Աննա Հակոբյանը մրցանակ է հանձնել Հաց բերողին (տեսանյութ)

3
0

Հայաստանում նախընտրական քարոզչության շրջան է: Կուսակցությունները դուրս են եկել փակ տարածքներից, գրավել են հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակներն ու դահլիճները: Քաղաքակիրթ աշխարհում այս գործընթացի իմաստն այն է, որ քաղաքական ուժերը ընտրողներին ներկայացնում են իրենց ծրագրերը, երկրի հետագա զարգացման տեսլականը, խնդիրների լուծման տարբերակները, ընտրողներն էլ որոշում են, որ առաջարկն է ավելի համոզիչ ու համապատասխանաբար ընտրում են տվյալ առաջարկը ներկայացնողին:

Հայաստանում ամեն ինչ մի փոքր այլ է: Երկրի ապագա, տեսլական, աշխարհաքաղաքական կողմնորոշում, պատերազմ ու նման հարցեր ընտրողներին չեն հետաքրքրում: Ընտրողներին մի բան է հետաքրքրում` հացի խնդիրը: Արդեն տասնամյակներ, թերեւս ղարաբաղյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո, մեր երկրում բոլոր մակարդակներով մի հարց է լուծվում. հացի խնդիր:

Ընտրողն ընտրում է այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ եթե չընտրի, կզրկվի աշխատանքից, հետեւաբար իր ընտանիքը կզրկվի հացից: Քաղաքական ուժը ստիպում է տվյալ ընտրողին ընտրել իրեն, որովհետեւ եթե ինքը չընտրվի իր ընտանիքը կզրկվի հացից:

Քաղաքացիների խումբը սատարում է կոնկրետ քաղաքական ուժի, որովհետեւ մտերիմներ ունի այդտեղ. եւ եթե նրանք հայտնվեն կառավարության մեջ մի թեթեւ գործ էլ իրենց կհասնի, հետեւաբար իրենք էլ վերջապես կլուծեն իրենց ընտանիքի հացի խնդիրը: Լրատվամիջոցները ծառայում են քաղաքական ուժերին, որովհետեւ ֆինանսավորվում են նրանց կողմից, եւ այդպիսով լուծում նաեւ իրենց հացի խնդիրը:

Ավելին՝ armtimes.com կայքում