Գլխավոր Լուրեր Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN-2019 միջոցառման բացման արարողությանը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN-2019 միջոցառման բացման արարողությանը

1
0

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN-2019 միջոցառման բացման արարողությանը:

Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին հայ դիզայներներին և մոդելավորողներին մշտապես աջակցելու հարցում:

«Fashion Forum Yerevan-2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի,
Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է՝ իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է
բացառապես հայկական արտադրության իրեր` այդկերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի: