Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանը նշել է որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երևան գալու պատճառները

    Աննա Հակոբյանը նշել է որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երևան գալու պատճառները

    Աննա Հակոբյանը նշել է որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Երևան գալու պատճառները
    Մայիս 27, 2019 13:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախից Սովետաշեն տեղափոխելու մասին լուրերին։

    «Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», – պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանին լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:

    Նա ընդգծեց, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:

    Հարցին՝ արդյոք Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը մնացե՞լ է ծնողների տանը, Հակոբյանը պատասխանեց. «Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»:


    Նման թեմաներ

    scroll to top