Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարարներին

    Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարարներին

    Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարարներին
    Մայիս 20, 2019 10:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներին միասցավ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս նշեց, որ եկել է իր ընտրատարածք՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով։

    «Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»,-ասաց Հակոբյանը:

    Դիտարկմանը՝ մի՞թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա, պատասխանեց. «Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:

    Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին․ «Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։


    Նման թեմաներ

    scroll to top