Գլխավոր Լուրեր Երգչուհի Աննա Մարտին` Երևանում նկարահանած տեսահոլովակի և ստեղծագործական ուղու մասին

Երգչուհի Աննա Մարտին` Երևանում նկարահանած տեսահոլովակի և ստեղծագործական ուղու մասին

3
0

Գեղեցկուհի երգչուհի Աննա Մարտին երգում է դեռ փոքրուց. ինչպես ինքն է ասում իրեն ինչ հիշում է, երգում է, իսկ ավելի պրոֆեսիոնալ կարիերայով սկսել է զբաղվել 14 տարեկանից: Այսօր Աննա Մարտին իր երկրպագուների դատին է հանձնում իր նոր տեսահոլովակը, որն , ի դեպ, նկարահանվել է Երևանում:

Երգչուհին ունի դեբյուտային մեկ ալբոմ, որը ձայնագրել է տասը տարի առաջ, իսկ դրանում ներառված երգերի մեծ մասի հեղինակը Պրեսնյակովն է: Ի դեպ` 10 տարի առաջ նրա հետ երգչուհին թողարկել է իր առաջին սոլո ձայնասկավառակը: Այդ ալբոմից հետո երգչուհին ունեցել է 20-ից ավելի երգեր. «Ես բախտ եմ ունեցել ձայնագրվելու աշխարհահռչակ երաժիշտներից մեկի` ջազ փողահար Ռենդի Բրեկերի ու Վլադիմիր Պրեսնյակովի հետ նույն նախագծում, որտեղ ձայնագրել ենք գործիքային ստեղծագործություն, իսկ ես ձայնակցել եմ» :

Արդեն 2016 թվականին երգչուհին որոշում է իր երաժշտական կարիերան շարունակել Հայաստանում` հայկական շոու-բիզնեսում.«Ծնվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են « Սիրո հեղեղ », « Նահանջում եմ », « Забываю »: Ես կարծում եմ ,որ ստացել եմ շատ լավ արդյունքներ ու արձագանք: Ամեն աշխատանք էլ ունի իր խորհրդանշական ենթատեքստը, որը ստացել ենք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ համատեղ: Ինչ վերաբերում է երգերի բառերին և երաժշտությանը, այստեղ նույն պրոֆեսիոնալ մոտեցումը ցուցաբերել է Վահրամ Պետրոսյանը, ում նույնպես ես շատ շնորհակալ եմ »:
Աննա Մարտին այսօր ներկայացնում է իր նոր` ռուսերեն լեզվող երգը, որը կոչվում է « Սիրո ալիք ». « Այս երգս սեր անունով պայծառ ու լուսավոր զգացմունքի մասին է: Թե’ երգը, թե’ տեսահոլովակը շատ թեթև և դրական ուղերձ ունեն իրենց մեջ:
Քանի որ Վլադիմիր Պրեսնյակովի հետ մենք ընտանիքներով վաղուց ընկերական հարաբերություններ ենք ունեցել, նա էլ շատ ջերմ է տրամադրված Հայաստանի և հայերի նկատմամբ, ուզում էր հայկական մոտիվներով մի գեղեցիկ երգ ստեղծագործել:Պրեսնյակովը գրեց երաժշտությունը, իսկ Արման Ներսիսյանը ընդամենը մի քանի օրվա մեջ գրեց երգի թե հայերեն և թե ռուսերեն բառերը »:

67314902_2364290360327662_1474756606825594880_n 67471004_482601939171047_7607469580478316544_n

Խոսելով նկարահանման ընթացքի և առաջացած բարդությունների մասին` երգչուհին նշեց, որ բավականին անսովոր էր իր համար նկարահանվել ոչ թե նկարահանման ստուդիայում, այլ դրսում, մեր գեղեցիկ քաղաքի տարբեր հատվածներում. «Դա և’ հետաքրքիր էր, և’, իհարկե, դժվար. նկարահանման ընթացքում բոլոր անցորդները հետևում էին մեր աշխատանքին »:
Երգչուհին ի սկզբանե իր տեսահոլովակով ցանկացել է իտողին փոխանցել ուրախ ու դրական տրամադրություն, ցույց տալ Երևանի գեղեցկությունն, այլ ոչ թե ծանրաբեռնել սյուժետային գծերով:
Աննա Մարտին ուրախությամբ նշեց, որ արդեն իսկ կան դրական արձագանքներ. «Յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր է , որ կատարած աշխատանքը մարդկանց պարգևի ուրախություն, դրական էմոցիա, լավ էներգիա: Եթե այդ ամենը ստացվի, կարելի է ասել, որ աշխատանքը հաջողված է »:
Իսկ զրույցի վերջում, երգչուհին իր մեծ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց իր բոլոր երկրպագուներին. «Անչափ շնորհակալ եմ, որ գնահատում են աշխատանքս. դա չափազանց կարևոր է ինձ համար և ստեղծագործելու նոր ուժ է տալիս: Նշեմ նաև, որ իմ թիմը հանգիստ չի նստում և արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա »,-եզրափակեց երգչուհին: