Գլխավոր Լուրեր Աննախադեպ պարգև հայազգի տնտեսագետ Գագիկ Արզումանյանին. Լոնդոն-Նյու Յորք

Աննախադեպ պարգև հայազգի տնտեսագետ Գագիկ Արզումանյանին. Լոնդոն-Նյու Յորք

52
0

Հայազգի տնտեսագետ Գագիկ Արզումանյանն արժանացել է երկու խոշոր մրցանակների: Վերջերս նա գերազանցությամբ ավարտել է Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի և Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսի համատեղ ծրագիրը։

Միաժամանակ, երկու դպրոցների կողմից նա արժանացել է ուսումնական բարձրագույն` ակադեմիական գերազանցության մրցանակին:

Ուսանելու ընթացքում հայազգի տնտեսագետն իրեն դրսևորել է ակադեմիական լավագույն կողմերով և արժանացել է ակադեմիական պարգևի: Արզումանյանն իր հաջորդ մրցանակը ստացել է ուսանողների կողմից կատարված քվեարկության արդյունքում:

«Առանձնահատուկ ծառայության համար մրցանակ» ստանում է այն ուսանողը, որը հենց համակուրսեցիների կարծիքով ունեցել է ծրագրի ոգու և ձեռքբերումների վրա ամենամեծ ազդեցությունը:

Որքան մեզ հայտնի է, երկու դպրոցների պատմության մեջ չի եղել դեպք, երբ այս երկու բարձրագույն մրցանակների արժանանա նույն ուսանողը:

Նշենք, որ Գագիկ Արզումանյանը Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն է: