Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Աննկարագրելի պահ էր ինձ համար. Ո՞վ էր Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ «Դլե Յաման» նվագում

    Աննկարագրելի պահ էր ինձ համար. Ո՞վ էր Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ «Դլե Յաման» նվագում

    Աննկարագրելի պահ էր ինձ համար. Ո՞վ էր Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ «Դլե Յաման» նվագում
    Հոկտեմբեր 10, 2018 23:55 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը դուդուկով հնչեցրած «Դլե Յամանը» հիացական քննարկումների և զարմանքի առիթ էր դարձել օտարերկրացիների համար։ Հայաստանում ևս քննարկվում է դուդուկահարի ով լինելը․ հիմնականում հետաքրքրվում են՝ հայ է, թե ֆրանսիացի։

    Ներկայացնում ենք Armdaily.am-ի բացառիկ հարցազրույցը ֆրանսիահայ դուդուկահար Ռոստոմ Խաչիկյանի հետ։

    -Ռոստոմ, սկզբում դհոլ եք նվագել, այնուհետև նոր անցել եք դուդուկի։ Ինչու՞ որոշեցիք դհոլը թողնել։

    -Այո, ես 18 տարեկանից դհոլ էի նվագում Փարիզի ժողովրդական անսամբլում, որը կոչվում էր «Ջիվանի»։ Դուդուկի ձայնը և հնչյունները ինձ միշտ հոգեհարազատ են եղել։ 24 տարեկանում ես մեկ շաբաթով եկա Հայաստան և ապրում էի Գևորգ Դաբաղյանի տանը։ Մեկ շաբաթ անընդմեջ պարապում էինք միասին և բազային գիտելիքներ ձեռք բերեցի։ Այնուհետև եկա Ֆրանսիա և էլի պարապում էի անընդհատ, որպեսզի կատարելագործեմ սովորածս։

    -Շանսոնյեի հուղարկավորությանը Դուք էիք նվագում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք այդ պահին։

    - Օօօ, շատ ուժեղ։ Աննկարագրելի պահ էր ինձ համար։ Ինձ համար դժվար էր նաև, որ ես հայերեն լավ չգիտեմ և ամբողջովին «Դլե Յաման» երգը չէի հասկանում։ Այդ պահը լի էր ծանր զգացողություններով, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր և հպարտալի էր։ Եվ ինձ համար շատ անակնկալ էր այդ առաջարկը։ Ինձ զանգահարեցին և ասացին «Ռոստոմ, դու վաղը պետք է նվագես դուդուկ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը»։ Մենք ընդամենը մի քանի ժամ փորձ էինք արել ու վերջ։

    -Առիթ ունեցե՞լ եք շփվելու Ազնավուրի հետ։

    - Այո մի քանի ամիս առաջ միասին Ժնևում համերգի ենք մասնակցել, որտեղ Ազնավուրը երգում էր, իսկ ես ՝ նվագում։ Տիգրան Համասյանը նույնպես մասնակցում էր այդ համերգին։ Շառլը մեծ էնէրգիայի և ուժի տեր մարդ էր։ Մինչև իր երգելու հերթը հասնելը ետնաբեմում նա մի փոքր հոգնած էր, բայց, երբ բարձրացավ բեմ, ամեն ինչ փոխվեց։ Կարծես մեծ ուժ հավաքեր իր մեջ։ Կանգնած էր ուղիղ, առանց որևէ հոգնածության։ Հինգ երգ երգեց այդ համերգին և ամեն երգի հետ մեծ էներգիա փոխանցեց հանդիսատեսին։

    -Շանսոնյեի երգացանկից կա՞ երգ, որը Ձեզ առանձնապես հոգեհարազատ է։

    -Դրանք շատ են։ Բոլորն էլ սիրում եմ։ Կառանձնացնեմ Non Je N’ai Rien Oublie-ն և La Boheme-ը։ Շառլի ամեն մի երգը մի պատմություն է, ամեն մի երգը ներկայացնում է նրա կյանքից մի հատված, խոսում ու պատմում իր մասին։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

    scroll to top