Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ

Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ

Սեպտեմբեր 14, 2017 16:17 Լուրեր, Միջազգային A+ / A-

patrikhane

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ նորից անորոշություն է ստեղծվել:  Հուլիսին սկզբին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնակ մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնակ մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար:

Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, պնդումներ են շրջանառվում, որ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը Նախաձեռնակ մարմնի որոշ անդամների վերաբերյալ վերապահումների ունի:  Ըստ «Ակօսի» տեղեկությունների՝ նահանգապետը հայտնել է, թե ձևավորված մարմնի կազմից գոհ չէ և այդ կազմով հնարավոր չէ ընտրություն անցկացնել:

Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին պատրիարքարանում տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ ժողով է գումարվել, որի նպատակն, ըստ «Ակօսի», նահանգապետի առարկությունները քննելն էր:

Ժողովը որոշել է, որ հարկավոր է սպասել պետության պաշտոնական պատասխանին, որը պետք է լինի հոկտեմբերի սկզբին: Պատասխան չստանալու կամ բացասական որոշման դեպքում կդիմեն Նահանգապետին հետ հանդիպում կազմակերպելու համար:

Ժողովից հետո  որոշ տեղեկություններ է փոխանցել նախաձեռնակ մարմնի անդամ, իրավաբան Սեբու Ասլանգիլը: Նա նշել է, որ Նախաձեռնակ մարմինը իրավական կարգավիճ ունի և այս առումով որևէ առարկություն չպետք է լինի:

«Նախաձեռնակ մարմինը նահանգապետարանին դիմում է ներկայացրել, այդ դիմումին պատասխանելու համար ժամկետներ կան: Ժողովի ժամանակ այդ ժամեկտներում որոշման սպասելու դիրքորոշումը հաղթեց»:

Իսկ նահանգապետի վերապահումների մասին շրջանառվող պնդումների վերաբերյալ Ասլանգիլը նշել է, որ եթե պետության կողմից նման վերապահումներ կան, ապա դրանք պետք ներկայացնի պաշտոնական գրությամբ:

«Մենք պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել: Դիմումը ներկայացրել ենք, սպասում ենք: Քանի որ ընտրական շրջանի մեջ ենք, անընդհատ նման պնդումներ են առաջ քաշվում»:

Ըստ Ասլանգիլի, եթե ներկայացված դիմումին պետության կողմից պատասխան չտրվի, ապա կնշանակի որ դիմումը մերժվել է: Այս պարագայում Նախաձեռնակ մարմինը մի քանի ընտրություն ունի, որոնցից մեկն էլ դատական հայց ներկայացնելն է:

Անցակցված ժողովի մասին տեղեկություններ է հաղորդել նաև ժողովի մասնակից հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն՝ նշելով, որ հանդիպումը ընթացել է լարված մթնոլորտում, իսկ մասնակիցները դիրքորոշումը տխրեցրել է իրեն:

Ըստ Շիրինօղլուի՝ նա տեղապահին հայտնել է, որ պետության անհանգստացնում է  Նախաձեռնակ մարմինի կազմը, և այն անհրաժեշտ է լուծարել: Ի պատասխան տեղապահ Բեքչյանը նշել է, որ ինքը գոհ է ընտրությունը կազմակերպող մարմնի աշխատանքներից և այն չի լուծարվելու: Շիրինօղլուն կարծում է, որ չի կարելի նման կերպ մարտահրավեր նետել պետությանը:

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top