Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով

    Անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով

    Անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով
    Հուլիս 18, 2019 19:13 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով: Այս մասին տեղեկանում է ՀՀ կադաստրի կոմիտեից:

    «2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46’798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:

    Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8 %-ով :

    Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top