Գլխավոր Լուրեր Անտառ հատողներին օրական 8-15 հազար դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են

Անտառ հատողներին օրական 8-15 հազար դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են

7
0

Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8-15 հազար դրամ վարձատրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենսիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես, «Արարատճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն՝ 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն, ու այդ պահանջը պետք է կատարվի», — նշեց նա։

Փաշինյանն էլ ասաց, թե օրական նշված վարձատրությունը սև շուկայում 1 խմ փայտի վաճառքի գինն է: