Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անծանոթների խորհրդարանը ոչ թե թերություն է, այլ` արժանիք

    Անծանոթների խորհրդարանը ոչ թե թերություն է, այլ` արժանիք

    Անծանոթների խորհրդարանը ոչ թե թերություն է, այլ` արժանիք
    Հունվար 11, 2019 11:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին և հույս հայտնել,  որ նրանք Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները: Նա, մասնավորապես, գրել  է. 

    «7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:

    Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»:


    Նման թեմաներ

    scroll to top