Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունին վարպետության դասեր և համերգներ է տվել մարզերում

    Անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունին վարպետության դասեր և համերգներ է տվել մարզերում

    Անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունին վարպետության դասեր և համերգներ է տվել մարզերում
    Հունիս 23, 2019 20:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 22-ին տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած դարձած բարեգործական համերգը, որն ամփոփում էր մաեստրոյի` վարպետության դասերով ուղեկցվող մարզային շրջագայությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայ օգնության ֆոնդից:

    Մասնավորապես ասվում է, որ հունիսի 1-ից Արծրունին վարպետության դասեր եւ համերգներ է անցկացրել Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում եւ Աշտարակում։ Դրանց ընթացքում իրենց լավագույնը դրսեւորած մարզային երաժշտական դպրոցների աշակերտները գալա համերգին ելույթ ունեցան անվանի դաշնակահարի հետ:

    «Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու եւ քաջալերելու Հայաստանի եւ Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց եւ զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- ասում է մաեստրո Արծրունին։

    Կատարումների ցանկը ներառել է Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Շոպենի, Շուբերտի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ծովինար Հովհաննսիյանի, Խաչատուր Ներսիսյանի ու Արամն Սաթյանի գործերից։

    Համերգի վերջում Հայ օգնության ֆոնդը շնորհակալագիր է հանձնել Շահան Արծրունուն՝ տարիներ շարունակ պատանի երաժիշտներին աջակցելու, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար։ Անվանի դաշնակահարը, ի երախտագիտություն երկար տարիների բարեկամության եւ աջակցության, մրցանակ ստացավ նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից։

    «Մարզային համերգաշարի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ եւ Արցախի մշակույթի գերատեսչությունների հետ, կազմել էր հագեցած ու տպավորիչ ծրագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։


    Նման թեմաներ

    scroll to top