Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Քաղաքական » Անվավերը՝ վավեր. ահազանգ

    Անվավերը՝ վավեր. ահազանգ

    Անվավերը՝ վավեր. ահազանգ
    Ապրիլ 2, 2017 22:00 Քաղաքական A+ / A-

    Էջմիածնի 14/20 տեղասում ԵԼՔ-ի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը փորձում է կանխել անօրինականությունը: Օրվա ընթացքում ընտրական տեղամասում քվեարկության էին եկել զինվորականներ, որոնց ծրարներին դրոշմանիշ չեն փակցրել: Այդ պահին վստահված անձինք արձանագրություն են կազմել, սակայն հանձնաժողովի նախագահը պնդել է, որ զինվորների քվեարկության դեպքում կարգն այդպես է: Այժմ, երբ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկի պահը, հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանը քվեատուփից հանել է ծրարները եւ հրահանգել հանձնաժողովի քարտուղարին ձեռքով փակցնել ինքնասոսնձվող դրոշմանիշերը: Այդպիսով անվավեր քվեաթերթիկները փորձում են դարձնել վավեր:

    Հ.Գ. Վստահված անձը հայտնում է, որ 104 դրոշմանիշ ավելացվել է քվեաթերթիկների վրա ընտրությունների ավարտից հետո՝ հանձնաժողովի անդամների կողմից:

    4/21 Քվեախուց 2 հոգով են մտնում, սակայն նրանցից 2-ն էլ ունակ են քվեարկել առանց երկրերդ անձի օգնության (17:30-ի դրությամբ)։ 36/1 3-րդ քվեաթերթիկների վրա սև գծեր է նկատել Ելք դաշինքի վստահված աձը։ Նրան թույլ չեն տվել նկարահանել (17:36-ի դրությամբ)։

    Լոռու մարզում 3 գյուղ հոսանքազրկվել են։ Ահանզանում է Արփի դավոյանը։ (21:30) Աղավնաձորում լույսերը անջատել են։ Ահազանգում է Տրդատ Սարգսյանը։ (22:00)

    Ժամը 21.30 հոսանքազրկված էին Լոռու մարզի Վարդաբլուր, Պուշկինո, Կուրթան, Բովաձոր, Գյուլաքարակ համայնքները։

     


    scroll to top